Աբրահամ Լինքոլնի խորիմաստ մտքերը

Ես այդքան էլ լավ հիշողություն չունեմ, որպեսզի ստեմ:

Նրանք, ովքեր զրկում են ազատությունից ուրիշներին՝ իրենք դրան արժանի չեն:

Բոլորն են ունակ դիմանալ ճակատագրի հարվածներին, բայց եթե ուզում եք իրոք փորձել մարդուն, տվեք նրան իշխանություն:

Իմ համար կարևոր չէ, թե ինչ են խոսում իմ թիկունքում, քանի դեռ սուտ են խոսում:

Գայլն ու ոչխարը տարբեր կերպ են հասկանում «ազատություն» բառը: Դրանում է տարակարծության էությունը, որն իշխում է մարդկային հասարակության մեջ:

Եթե ես ութ ժամ ունենաի ծառը կտրելու համար՝ դրանցից վեցը կծախսեի կացինը սրելու վրա:

Քանի դեռ մեզնից որևէ մեկը անազատ է, մենք բոլորս ենք անազատ:

Ես մտածում եմ, որ եթե Աստված մարդուն ստեղծել է առաքելությամբ միայն ուտել և չաշխատել, նա չէր տա ձեռքեր, այլ կտար միայն բերան: Իսկ եթե նա ստեղծել է այլ դաս, որը պետք է ստրուկի պես միայն աշխատի և չուտի, նա չէր տա բերան, այլ կտար միայն ձեռքեր:

Ես չգիտեմ ով է եղել իմ պապը, ինձ առավել շատ հուզում է, թե ով կլինի նրա թոռը:

Տունը, որը կիսված է երկու մասի, չի կարող դիմանալ փոթորիկներին: Ես գտնում եմ որ նույն կերպ չի կարող դիմանալ երկրի իշխանությունը, որը կիսով չափ բաղկացած է ստրուկներից և կիսով չափ ել ազատ մարդկանցից:

Ես չէի ցանկանա լինել ստրուկ և չէի ցանկանա լինել ստրկատեր: Դա արտահայտում է դեմոկրատիայի մասին իմ պատկերացումները:

Մարդիկ, ովքեր չունեն թերություններ, ունեն շատ քիչ արժանիքներ:

Շատ ավելի օգտակար կլինի, եթե դուք ճանապարհ զիջեք շանը, քան նա ձեզ կծի: Նույնիսկ սպանելով շանը, դուք միևնույնն է կմնաք կծված:

Оставьте комментарий